ԳԳոհար Սարգսյան

Արման Եղոյանը Յոլանտա Շիմանսկային է ներկայացրել ՀՀ արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները

Արման Եղոյանը Յոլանտա Շիմանսկային է ներկայացրել ՀՀ արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային:

Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր հարթակներում փոխգործակցության ու երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում