ՌՌոզա Խաչատրյան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման հնարավորությունն էներգետիկայի բնագավառում: Կողմերը քննարկել են  նաև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունները:

Հանդիպմանը  ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները  կքննարկվեն  նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում