Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու, ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել. Հայկ Կոնջորյան

ԼԼուսինե Մուրադյան

Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու, միմյանց քաղաքական ինչ-որ պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել: Իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն՝ ո՞վ է ավելի առաջ, ո՞վ է ավելի հետ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին և հիշեցնելով, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ իմփիչմենթ հայտնելու հիմք չկա:

«Թեև բոլորը նույն քաղաքական ինքնությունն ունեն, նույն քաղաքական արմատն ունեն, սկզբունքորեն իրենց միջև չեն կարող լինել արժեքային և ֆունդամենտալ տարաձայնություններ: Մաֆիոզները ո՞նց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում