Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Մխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրի ժողովուրդների պատմական կապն ու բարեկամությունը, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: 

Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության ուղղություններն ու տեսլականը, այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառումների և կոնֆերանսների անցկացման, կրթական և վերապատրաստման, տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, երկու երկրներում առկա ստարտափներին և նորարարությանն աջակցող տեխնոլոգիական պարկերի և ինկուբատորների համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում