2024-ին Երևանի շտապ բուժօգնության մեքենաների մասնակցությամբ արձանագրվել է 200 վթար

ԿԿարմեն Ղուկասյան

2024-ին Երևանի շտապ բուժօգնության մեքենաների մասնակցությամբ արձանագրվել է 200 վթար:

Ընկերության տնօրենը դա բացատրում է փողոցներում մեքենաների առատությամբ, վարորդների՝ ճանապարհը չզիջելու համառությամբ:

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը պատճառներին ավելացնում է նաև վարորդների գերհոգնածությունը: Առաջին պլան է մղվել նաև «Շտապ բուժօգնություն»-ում աշխատողների աշխատանքային պայմանների հարցը. նրանցից ոմանք աշխատում են 24 ժամ հերթապահությամբ և ընդամենը 24 ժամ հանգստի ռեժիմով:

Շտապ բուժօգնությունը 2024-ին գրանցել է նաև հաջողություններ՝ համալրվել են կադրերով, որոնք ոչ մի զանգ անպատասխան չեն թողնում: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը նախորդ տարին ամփոփել է 100 միլիոն դրամ դրական բալանսով:

Այդ գումարով ձեռք են բերվել շտապ բուժօգնության ժամանակակից մեքենաներ:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում