ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին՝ ժամը 15:10-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում