ԻԻրինա Մկրտչյան

Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումը

Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով:

Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով վերջինիս նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է մասնավոր գործընկերության շրջանակներում՝ ներդրումների ներգրավմամբ սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով առողջ ապրելակերպի տարածմանը, մասնավոր հատվածի կառավարման հմտությունների և նորարարական մոտեցումների օգտագործմամբ սպորտային ծրագրերի արդյունավետ բարձրացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում