ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

«Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ Գյումրիում վթար է տեղի ունեցել ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ, իրար են բախվել 5 տրանսպորտային միջոց: Պատահարի հետևանքով 5 անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում