Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին

Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել Ռեջեփ Էրդողանը:

«Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը: Միաժամանակ հավատացած ենք, որ անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան և ապագան: Նրանք, ովքեր փորձում են վերհանել թշնամանքը և խաթարել մեր միջև կառուցված ամուր կամուրջներն ու կապերը, չեն հասել իրենց նպատակներին», - նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հավելել է՝ Թուրքիայի մշակութային, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցող հայերի, ինչպես նաև մյուսների խաղաղությունը, անվտանգությունը և բարեկեցությունը Անկարայի առաջնահերթությունն են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում