Նարիշկինն այցելել է Բաքու

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Բաքվում մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» համաժողովին:

Այցի շրջանակում Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական այլ կառույցների ղեկավարների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների ուղղությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում