Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց:

 
 
Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:
 
 
 
Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
 
 
 
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ տներ են կառուցվում։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում