ՄՄարիա Գաբրիելյան

Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը

Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը

Գործադիրը սահմանել է անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանք տրամադրելու, տրամադրումը մերժելու և դրանց գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումները։

Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզիա ստանալու համար լիցենզավորման հարթակով ներկայացնում են հայտ։ Բացի այդ, կհաստատվեն ավագ բուժաշխատողներին տրամադրվող անհատական լիցենզիաների և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց տրվող անցումային անհատական լիցենզիաների ձևերը։ Ընդ որում, ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թ. հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ մինչև 2026 թ. հունվարի 1-ը։

Կառավարությունը սահմանել է նաև բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը: Արդյունքում՝ նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։ Որոշմամբ սահմանված է հիվանդությունների դասն ամբողջությամբ, ապա դա նշանակում է, որ այդ դասում ընդգրկված բոլոր հիվանդությունները խոչընդոտ են հանդիսանում բժշկական մասնագիտական գործունեության համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում