Մոռացե՛ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին, Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնացված է: Մոռացե՛ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թվարկեց այն պատճառները, որոնց հիման վրա նման հայտարարություն է անում:

«Մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում