Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը, հայտարարությանը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ: Նաև ներկայացրել եմ գործընթացի վերջին զարգացումները: Այդ մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ասուլիսին նախորդած առանձնազրույցին:

«Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես՝ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,- հայտարարեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում