ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները

Անահիտ Ավանեսյանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ:

 

«Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլ գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի մշակմանը: Կարևոր է, որ նախագծի մշակումից առաջ համակողմանի տեղյակ լինենք բոլոր խնդիրներին և առաջիկա փոփոխություններում ներառենք ձեր առաջարկները»,- շուրջ երկու տասնյակ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:
 

Քննարկվել են կենսական անհրաժեշտության, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Հանդիպմանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն արել են առաջարկներ, ներկայացրել գործնականում հաճախ հանդիպող խնդիրները:

 

Նախարարն առաջարկել է առարկայական դիտարկումները ներկայացնել նաև գրավոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում