ԼԼուսինե Մուրադյան

Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ

Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ

Մեքենաներից գողությունների խնդիր ունենք ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

«Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում: Մենք ներկայացնում ենք նախաքննական մարմիններ, վարույթներ, և տվյալ քաղաքացիները ներկա պահին նորից շարունակում են իրենց սև գործը:

Բայց ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություն է իրականացնում, նաև լրացուցիչ ծառայություն՝ գիշերային ժամերին»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, շուտով կմտնի Ազգային ժողով, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունը կդառնա «որակյալ» հանցակազմ, ինչն էլ խնդրի դեմ ավելի արդյունավետ պայքարելու հնարավորություն կտա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում