ՊԵԿ-ը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին

ԳԳոհար Սարգսյան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական ծառայությունների կադրային ներուժի վերապատրաստման և որակավորման բարձրացմանը։ «Երևանում անցկացվող աշխատանքային հանդիպումը դրական ազդեցություն կունենա Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացման և մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը»,- ընդգծել է Կարեն Բալայանը:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՌԴ դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական մաքսատան կինոլոգիական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Չերկավսկու խոսքով՝ Երևանում անցկացվող աշխատանքային հերթական հանդիպումը ևս մեկ առիթ է քննարկելու կինոլոգիական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և նախանշելու առաջիկա տարիների համագործակցությանն առնչվող հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների իրավապահ ստորաբաժանումների շնագիտական ծառայությունների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը և 2025 թվականին նախատեսվող միջոցառումները։ Ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։

ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները ծանոթացել են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատանքային գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողական շների աշխատանքային որակներին, ծառայության կազմակերպման ընթացակարգերին։ Հյուրերը տպավորվել են ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողություններով և ներուժով։ Նրանք իրենց հերթին ներկայացրել են շնավարժության ոլորտում իրենց երկրների փորձառությունը, ինչպես նաև շնավարժության կիրառվող լավագույն մեթոդները։

Նշենք, որ ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի, հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում