ԻԻրինա Մկրտչյան

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականության հարցեր

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականության հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, որն ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, որն ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո կատարված բարեփոխումները:

Զրուցակիցները քննարկել են հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում