ԻԻրինա Մկրտչյան

Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լոռու և Տավուշի մարզերում հեղեղներից փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներին

Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լոռու և Տավուշի մարզերում հեղեղներից փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։

 

«Ողջունել եմ հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։
 

 

Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024 թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում