Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը. Լայեն

ՄՄերի Ներսիսյան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաև ընդգծել է միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»:

Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում