Արարատ Միրզոյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀայկ Նավասարդյան

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև կարգավորման՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կոմպոնենտին, որի համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա կառուցված՝ ՀՀ կոնկրետ առաջարկները:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ առկա գործիքակազմի առավելագույնս արդյունավետ իրացման միջոցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում