ԿԿարմեն Ղուկասյան

Փարաքարի թիվ 14/14 ընտրատեղամասում 1574 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 835-ը

Փարաքարի թիվ 14/14 ընտրատեղամասում 1574 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 835-ը

«Լուրերի» թղթակից Քրիստինե Թորոսյանն այսօր եղել է Փարաքարի թիվ 14/14 ընտրական տեղամասում, որտեղ հետևել է ձայների հաշվարկին:

Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ուներ 1574 քաղաքացի, նրանցից 835-ն իրականացրել է իր քաղաքացիական պարտքը:

Նա տեղեկացրել է, որ օրվա ընթացքում վաղ առավոտից Փարաքար համայնքում հետևել է քվեարկության ընթացին:

Հիշեցնենք՝ Փարաքարում գործում էր 16 ընտրատեղամաս: Ընտրելու իրավունք ուներ 20 հազար 967 քաղաքացի:

«Լուրերի» նկարահանող խումբն օրվա ընթացքում այցելել է 7 ընտրատեղամաս: Այդ ընտրատեղամասերում մեր թղթակիցը զրուցել է ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնողների և վստահված անձանց հետ:

Նրանք հիմնականում նշել են, որ ընտրատեղամասերում խնդիրներ և խախտումներ չեն արձանագրվել:

Միակ խնդիրը, որ արձանագրվել է, եղել է հանրության շրջանում ընտրական կարգի վերաբերյալ որոշակի իրազեկվածության պակասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում