ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը

Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց՝ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակված է կայքում: 

Դատախազը մանրամասնեց՝ ինչի մասին է մեղադրանքը:

Ըստ միջնորդագրի՝ Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք:

Ի դեպ, Տարոն Մարգարյանը ներկա չէ նիստին:

Տարոն Մարգարյանի մասով որոշման նախագիծը՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում