ՄՄարիամ Մխիթարյան

Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից, ասել է Անիտա Հիփերը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակը։

«Ուկրաինայում չարդարացված ռուսական ագրեսիայի ավարտը և ամբողջ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը կլինի պատժամիջոցները փոփոխելու կամ չեղարկելու հիմնական պայմաններից մեկը»,- ԵՄ ներկայացուցչի խոսքն է մեջբերել Reuters-ը:

«Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանին պետք է դատել իր գործողություններով, ոչ թե խոսքերով: Ռուսաստանը պետք է իրական քաղաքական կամք դրսևորի»,- հավելել է  Հիփերը:

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մոսկվան Սև ծովում զինադադարի պայման է անվանել ռուսական բանկերի և սննդի միջազգային առևտրում ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների չեղարկումը:

ԱՄՆ-ն, իր հերթին, խոստացել է օգնել վերականգնելու Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար:

Ուկրաինան պաշտոնապես չի համաձայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի մեղմացմանը՝ որպես Սև ծովում հրադադարի պայման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում