ԼԼիլիթ Ասատրյան

Եթե սկսենք 2026-ի հունվարի 1-ից՝ երեք տարում կհասնենք մինչև 80 տոկոս ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Եթե սկսենք 2026-ի հունվարի 1-ից՝ երեք տարում կհասնենք մինչև 80 տոկոս ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` ALAN կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ապահովմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` կարևորելով ապահովագրության ներդրումից առաջ առողջապահության ոլորտի ամբողջովին թվայնացումը:

 

Հանդիպմանը ներկայացվել են էլեկտրոնային ապահովագրության համակարգի առավելությունները, քննարկվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մոդելը, գործընթացը։

 

Ապահովագրության ներդրման գործում օբյեկտիվ ու մասնագիտական մոտեցում ապահովելու համար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

 

Ֆրանսիական առաջատար փորձի փոխանակման համար ևս երկու օր ALAN ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների հետ կլինեն հանդիպումներ ու աշխատաժողովներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում