ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը «Մարգարա» սահմանային անցակետի բացման կապակցությամբ

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը «Մարգարա» սահմանային անցակետի բացման կապակցությամբ

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» սահմանային անցակետի բացման կապակցությամբ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության համաձայն՝ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացված չի եղել Սիրիա մարդասիրական բեռներ տեղափոխելու մասին, չի համապատասխանում իրականությանը:

Նշվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացվել են Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին:

Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ սահմանային այս կետը վերջին անգամ օգտագործվել է 2023 թվականին՝ փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիա հասցնելու համար: 

Նշվում է նաև, որ սահմանային անցակետն օգտագործվել է հետիոտնային անցումների համար հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպման ժամանակ, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների նիստերի շրջանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում