Երևանի թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 314 մլն դրամ

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի թիվ 184 դպրոց:

Կրթական հաստատությունն ունի նորակառույց մարզական մասնաշենք՝ կահավորված նոր մարզագույքով:

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ շրջել էր մասնաշենքում, ծանոթացել պայմաններին: 

Վարչապետը նաև տեղեկացրել է՝ թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 314 մլն դրամ:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում