Էրդողանը՝ Իմամօղլուի ձերբակալության մասին

ԱԱսպրամ Սարատիկյան

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիշխանական բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել:

Իրավապահներն արցունքաբեր գազ, մահակներ և ջրցան մեքենաներ են կիրառել, կան տուժածներ և ձերբակալվածներ։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, չնայած երկրում ցույցերի և հանրահավաքների արգելքին, կոչ է արել քաղաքացիներին չզիջել դիրքերը:

Ընդդիմությունը հայտարարում է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով, իշխանությունը մեղադրում է Էքրեմ Իմամօղլուին փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու համար։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է հարյուրը։

Երկրում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ռեջեփ Էրդողանը: Նա մեղադրել է ընդդիմությանը՝ սեփական սխալները չընդունելու և ժողովրդին խաբելու համար:

«Նրանք հանդգնում են հարձակվել և սպառնալ մեր ոստիկանությանը, դատավորներին, դատախազներին: Նրանք փորձում են իրենց ներքին խնդիրները կոծկել քաղաքական կարգախոսներով», - նշել է Թուրքիայի նախագահը, հավելել՝ իշխանությունը ժամանակ չունի, որ վատնի այն ընդդիմության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում