ԼԼիլիթ Ասատրյան

Վիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ

Վիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով. ԱՆ

Այս օրը նշվում է Դաունի համախտանիշի մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կեցության հատուկ պայմաններ ունեցող անձանց օգնելու և մարդասիրական մի շարք այլ նպատակներով:

 

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, օրը պատահական չէ ընտրվել` երրորդ ամսվա քսանմեկերորդ օրը, քանի որ Դաունի համախտանիշը կապված է 21-րդ քրոմոսոմի 3-րդ տրիսոմիայով՝ (տրիսոմիա 21)։

 

Վիճակագրական տվյալներով՝ 700-800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով։ Տարբեր երկրներում հանդիպելիության հարաբերակցությունը նմանատիպ է և կախված չէ սննդից, կրթության մակարդակից, ազգությունից և ծնողների կենսակերպից. մոր տարիքի (35 և ավելի) հետ մեկտեղ մեծանում է Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու ռիսկը։

 

Մեր երկրում իրականացվում են մի շարք սքրինինգային ծրագրեր, որոնց նպատակն է հիվանդությունների և/կամ համախտանիշների վաղ ախտորոշումը, հնարավորության դեպքում՝ բուժումը և բարդությունների կանխարգելումը։

 

Պետական պատվերի շրջանակում հղիության 11-14 շաբաթական ժամկետում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում, պտղի զարգացման արատների առումով ռիսկի խմբի (մեծահասակ հղիներ` 35 տարեկան և ավելի, ընտանիքում զարգացման բնածին արատ ունեցողներ) հղիների մոտ պտղի զարգացման արատների, հատկապես Դաունի համախտանիշի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում է նաև կենսաքիմիական սքրինինգ՝ մարդկային խորիոնային գոնադոտրոպինի և PAPP-A-ի որոշում։
 

Այժմ պիլոտային ծրագրի շրջանակներում Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվում է պրենատալ անվճար սքրինինգ (էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն և կենսաքիմիական սքրինինգ) բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոնների առկայությունից:

 

Առավել ստույգ ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ հետազոտություն՝ կարիոտիպի որոշում: Այս հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն Դաունի համախտանիշի առկայությունը, այլև` որոշել տրիսոմիա-21-ի տեսակը։

 

Դաունի համախտանիշով յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ունի աճի ու զարգացման որոշակի առանձնահատկություններ: Ուստի պահանջում է անհատական մոտեցում առողջապահական կարիքների գնահատման, համապատասխան բուժօգնության տրամադրման առումով:

 

Համալիր միջոցառումները կարող են նպաստել այս երեխաների` հասարակությանը ինտեգրմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում