ԼԼուսինե Մուրադյան

Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկման

Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկման

Միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովման համար նախագծերի փաթեթ է մշակվել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Նախագծերի փաթեթը մեկ անգամ քննարկվել է նախարարական կոմիտեում, դրվել է հանրային քննարկման, որի երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի, և ամփոփվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 15 հազար դրամ տուգանք է առաջարկում սահմանել հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում