ԳԳոհար Սարգսյան

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

Մարտի 14-ին՝ ժամը 12:56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։

Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում