Այս խոսակցությունը, որ սկսվել է ՀՀ և Թուրքիայի միջև, շատ կարևոր է․ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

«Ինչպիսի ժառանգություն կկամենայիք թողնել ձեզանից հետո»,- թուրք լրագրողն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով Հարավային Կովկասում ու ՀՀ-Թուրքիա հարաբերություններում ձեռքբերված հաջողությունների մասին։

«Պետք է տեսնենք՝ ինչ արդյունքներ ենք արձանագրում, ինչ արդյունքներ կան ամփոփելու։ Եթե ցանկությունների ժանրից խոսենք, կցանկանամ, որ ՀՀ և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ, նկատի ունեմ՝ սահմանահատումների և տրանսպորտային կապերի առումով, որովհետև այսօր էլ ՀՀ և Թուրքիայի միջև բավական լայն առևտրաշրջանառություն կա, գործարար կապեր կան, բայց դա տեղի է ունենում ոչ ուղղակի ձևով։ Այս խոսակցությունը, որ սկսվել ՀՀ և Թուրքիայի միջև, շատ կարևոր է»,- նշեց ՀՀ վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում