ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկվելու են նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկվելու են նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի հետ Մոսկվայում քննարկվելու է ոչ միայն ուկրաինական հարցը, այլև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Թրամփի ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա։

Անդրադառնալով 30-օրյա հրադադար հաստատելու հեռանկարը՝ Ուշակովը նշել է՝ դեռ վաղ է խոսել այդ մասին, հարցը պետք է ուսումնասիրվի: «Մեր դիրքորոշումը ևս պետք է հաշվի առնվի։ Դեռևս ներկայացված է միայն ուկրաինական մոտեցումը։ Զինադադարի առաջարկը Ռուսաստանին ոչինչ չի տալիս և հնարավորություն է Ուկրաինայի համար՝ վերախմբավորելու իր ուժերը»,- ասել է Վլադիմիր Պուտինի օգնականը:

Նա հավելել է, թե Մոսկվայի նպատակը երկարաժամկետ խաղաղ կարգավորումն է, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը և մտահոգությունները: «Խաղաղ գործողությունների իմիտացիա պետք չէ»,- ասել է Ուշակովը:

Ռուս պաշտոնյան տեղեկացրել է, որ զրուցել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ և ներկայացրել Ռուսաստանի դիրքորոշումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում