ՔՔրիստինա Մկրտչյան

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող են. Ավանեսյանը՝ Իտալիայի դեսպանին

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող են. Ավանեսյանը՝ Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են:

 

Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023 թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հարցում Իտալիայի աջակցությունը:
 

Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

 

Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները` անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին:

 

Դեսպանն իր խոսքում ընդգծել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժը` առաջարկելով կազմակերպել հանդիպումներ և իրականացնել ծրագրեր նաև ակադեմիական մակարդակում:

 

Հանդիպման ավարտին նախարար Ավանեսյանը նշել է, որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում