Հայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

ԼԼուսինե Մուրադյան

Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ: Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում