Արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցությունը ՆԳՆ-ի ուշադրության կենտրոնում է․ Կամո Ցուցուլյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցառմանը

ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 
Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր:
 
Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա փոխգործակցությունը, որը ռազմավարական նշանակություն ունի մասնավորապես՝ սոցիալական ոլորտի ծառայությունների ինստիտուցիոնալ համագործակցության ներդրման ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հոգեկան առողջության ոլորտում գործուն աջակցությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, նշել է, որ դրանք մարտահրավեր էին արձագանքման հավաքական կարողությանը, միաժամանակ կարևորել են նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտությունը: Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակը առողջապահության, կրթության, երեխաների պաշտպանության ոլորտներում աշխատողների, փրկարարական ծառայության մասնագետների կարողությունները զարգացնելն է:

 
Միջոցառմանը տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերող մասնագետների համար մշակված գործիքակազմին, ճգնաժամային իրավիճակներից քաղած դասերին և ոլորտին վերաբերող այլ հարցերի։
 

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում