ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը մտադիր չէ մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուկրաինական կարգավորման շրջանակում

Թրամփը մտադիր չէ մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուկրաինական կարգավորման շրջանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շրջանակում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները։

«Դա հիմա տեղի չի ունենա»,- ասել է նա Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատժամիջոցների թուլացումը կարո՞ղ է քննարկվել Ուկրաինայի հարցով բանակցություններում։

Թրամփը բացատրել է, որ նախատեսում է պատժամիջոցների վերացման հարցը դիտարկել ուկրաինական խնդրի լուծումից հետո։ «Ես ուզում եմ նախ տեսնել, թե արդյոք մենք կարո՞ղ ենք համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը ստիպված կլինի գնալ զիջումների՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։

«Այո, նա ստիպված կլինի դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա՞ արդյոք զիջումների։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք համաձայնության, որը ցանկալի կլինի երկու կողմի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա վստահեցրել է, որ կփորձի ապահովել, որ համաձայնագիրը «լավ լինի Ուկրաինայի համար»։

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Թրամփը ասել է, որ նա «խելացի, խորամանկ մարդ է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում