ԻԻրինա Մկրտչյան

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրական գործունեությունը

Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
 
- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը.
 
- արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով.
 
- չեն եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան։

 

Տոֆուի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում