Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը. Միրզոյան

ՎՎահե Դավթյան

Հայաստանը հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորություններին, որը միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից է. հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: Միրզոյանը նկատել է, որ Հայաստանի հանձնառությանը հակառակ՝ իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունքները հայտնի են, սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք կոչված էր պաշտպանելու։

Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում