ՎՎարդան Հովսեփյան

Լենա Նանուշյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը

Լենա Նանուշյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը:

 

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին:

 

Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու է ոլորտում առկա մարտահրավերների լուծմանը և որակյալ բուժօգնության հասանելիության ապահովմանը:

 

Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, բուժաշխատողների հավաստագրմանը:
 
Կարևորելով վերջերս առողջապահության բնագավառի բժշկական մասնագիտությունների նոր ցանկի հաստատումը, ռեզիդենտուրայի ներդրումը, ինչպես նաև մասնագիտությունների բնութագրերի մշակումը` Լենա
Նանուշյանը նշել է, որ այն կնպաստի բժշկական ծառայությունների, կադրային ներուժի զարգացմանը:

 

Անդրադառնալով նպատակային կրթության, ժամանակավոր ուղեգրման սկզբունքին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ մարզային բուժհաստատությունները կադրերով համալրելու նպատակով իրականացվում են ծրագրեր: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխանող լիցենզավորման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ, որը նպաստելու է բուժաշխատողների մասնագիտական աճին և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը:

 

ԱՀԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու տեխնիկական աջակցություն այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները` հստակեցնելով համագործակցության նոր առաջարկները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում