ԿԿարմեն Ղուկասյան

Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում