Էր Ռիադը ողջունել է Թրամփ-Պուտին հանդիպման առաջարկը

ԴԴիանա Գասպարյան

Էր Ռիադը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը:

Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցը:

«Վերահաստատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու մեր շարունակական ջանքերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Կրեմլի ղեկավարի հետ իր առաջիկա հանդիպումը հավանաբար տեղի կունենա Սաուդյան Արաբիայում, սակայն ժամկետներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում