Ունենք բավականին լավ ցուցանիշ՝ 900 հաստատված դիմում. ԱՍՀ նախարարի տեղակալը՝ անհուսալի վարկերի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության պետական ծրագիրը փետրվարի 1-ից գործարկվել է: Մեկնարկի համար բավականին լավ ցուցանիշ ունենք: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե քանի մարդու դիմում է արդեն հաստատվել:

«Այս պահին մոտ 900 հաստատված դիմում ունենք»,- ասաց նախարարի տեղակալը:

Դավիթ Խաչատրյանը հատկանշական համարեց այն փաստը, որ կան մարդիկ՝ մոտավորապես 7-8 տոկոսը հաստատվածների, որոնք դեկտեմբերին չեն ունեցել զբաղվածություն, բայց ծրագրին մասնակցելու համար ձեռք են բերել զբաղվածություն: Ըստ նախարարի տեղակալի՝ հենց սա է եղել նախաձեռնության նպատակը:

Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում