ՀՀ-ն շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ. Արարատ Միրզոյան

ՎՎահե Դավթյան

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Նորվեգիայում իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ գործակցությանը:

Նորվեգիայի արտգործնախարարն էլ իր հերթին ընդգծել է, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և նրա եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։

Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում