Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները

ԳԳոհար Սարգսյան

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ կան Հայաստանն ու Նորվեգիան միմյանց կապող կարևոր ընդհանրություններ, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունն ու ժառանգությունը, ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ ամուր նվիրվածությունը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, ՀՀ համար կարևոր հարցերում, մասնավորապես ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության առնչությամբ հստակ դիրքորոշումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը։

Վերջինիս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում