ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայում չպետք է ընտրություններ անցկացվեն մինչև ռազմական գործողությունների դադարեցումը. Քելոգ

Ուկրաինայում չպետք է ընտրություններ անցկացվեն մինչև ռազմական գործողությունների դադարեցումը. Քելոգ

Ուկրաինացիները չպետք է ընտրություններ անցկացնեն մինչև ռազմական գործողությունների դադարեցումը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:

«Ուկրաինացիները չեն կարող հենց հիմա ընտրություններ անցկացնել, քանի որ դա հակասում է նրանց Սահմանադրությանը։ Ընտրություններ չպետք է անցկացվեն մինչև մարտական գործողությունների դադարեցումը, բայց կգա այն պահը, երբ նրանք ստիպված կլինեն ընտրություն անցկացնել։ Եվ դա առողջ ժողովրդավարության նշան է»,- նշել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ դա չի նշանակում, թե նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հեռանա։ Քելոգի խոսքով՝ նույնիսկ պատերազմի ժամանակ ընտրություններ կազմակերպելու՝ երկրի կարողությունը վկայում է ժողովրդավարության կայունության մասին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում