Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է. ՀՀ վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, հանդես եկել ելույթով, պատասխանել փորձագետների մի շարք հարցերի: «Հայաստանի Կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- հայտարարել է վարչապետը։ Փաշինյանը ներկայացրել է, որ հսկայական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում՝ նշելով, որ միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլինեին կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։ Հայաստանի ղեկավարը մատնանշել է, որ Թուրքիայի հետ բավական ակտիվ երկխոսություն է առկա, խորացնում են համագործակցությունը Վրաստանի և Իրանի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և պարզաբանել, որ դրա պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտավորությունները։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում