ՎՎահե Դավթյան

Մեր ռազմավարությունն է, որ այն ծառայությունները, որոնք ֆիզիկապես հասանելի են, նաև ֆինանսապես հասանելի լինեն մեր բոլոր քաղաքացիների համար. Ավանեսյան

Մեր ռազմավարությունն է, որ այն ծառայությունները, որոնք ֆիզիկապես հասանելի են, նաև ֆինանսապես հասանելի լինեն մեր բոլոր քաղաքացիների համար. Ավանեսյան

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն:

«Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային ծրագրերը, գրվել են բազմաթիվ գործելակարգեր, որոնք պետք է դառնան մեր աշխատանքի գլխավոր մասը։

Առաջիկայում էլ մեր ջանքերը ուղղելու ենք թվային գործիքների ճիշտ օգտագործման, մշակման, զարգացման և նաև նորարարական լուծումների առաջադեմը լինելու գործին»,- եզրափակիչ իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև անդրադարձել է մեր քաղաքացիների համար քաղցկեղի բուժման ընթացքում առաջ եկող ֆինանսական խնդիրներին.

«Մեր ռազմավարությունն է, որ այն ծառայությունները, տեխնոլոգիաները, որոնք ֆիզիկապես հասանելի են, լինեն հասանելի նաև ֆինանսապես մեր բոլոր քաղաքացիների համար: Եվ այս հարցը լուծելու համար կարևոր է, որ հետևողականորեն գնանք համապարփակ ապահովագրության բարեփոխման ճանապարհով»:

Բժշկական հանրության համար հետաքրքրություն ներկայացնող այս միջոցառումը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում