Պետք է մնանք փաստարկների դաշտում. Փաշինյանը՝ էսկալացիա հրահրելուն չտրվելու մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, մենք դա գիտեինք, բայց մեր խնդիրն է նաև, որ այդ թվում ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում կլուծենք ոչ թե այն խնդիրը, որը մենք ենք ուզում լուծել, այլ այն խնդիրը, որ իրենք են ուզում լուծել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին մեր արձագանքին:

«Ո՞րն է դրա նպատակը, որ սրտներս հովանա, բայց սրտների հովացման արդյունքում լուծվի էն  խնդիրը, որը ոչ թե մեր, այլ դիմացինի խնդիրն է: Հետևաբար մենք պետք է հավասարակշռված լինենք, սառը դատողությամբ լինենք և մնանք փաստարկների դաշտում: Երբ որ մենք փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը մեզ հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերում»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում