Վարչապետը՝ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Շատ անկեղծ պետք է ասեմ, որ մենք Եվրասիական տնտեսական միությունում մեզ վատ չենք զգում: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելին, մենք շահագրգռված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու, բայց մյուս կողմից` մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները` Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ:

Այսօր շատ կարևոր փուլ է, որ մենք մեր երկրի ռազամավարական ապագայի մասին խոսենք: Բայց այդ ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա, և մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է, որովհետև երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես»,- նշեց վարչապետը:

«Մենք աջակցել ենք, որ Իրանի և ԵԱՏՄ հարաբերություններում զարգացումներ լինեն»,- անդրադառնալով ԻԻՀ-ԵԱՏՄ հարաբերություններին՝ ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում